Անհասկանալի է՝ ո՞ւր է գնում Հայաստանը. քաղտեխնոլոգ (տեսանյութ)
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը համոզված է, որ իշխանափոխությունից հետո տեղի է ունենում ընտրված ուժի վարկանիշի անկում: Նրա կարծիքով ո՛չ խորհրդարանում և ո՛չ էլ խորհրդարանից դուրս, այսօր չկա այնպիսի ուժ, որ օգտվելով այս իրավիճակից կարող է բարձրացելի իր վարկանիշը: «Դեկտեմբերի 9-ին քրեաօլիգարխիկ համակարգը Հայաստանում վերացվեց և նոր ուժը պետք է բերեր նոր հայեցակարգեր՝ փոխելով Հայաստանի պետական կառավարման ամբողջ համակարգը: Սակայն մինչ օրս չի ներկայացվում թե 5 կամ 10 տարի հետո ինչպիսի երկիր է դառնալու Հայաստանը»,- կարծում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: «Չի խոսվում սահմանադրության բարեփոխման համար: ՀԱԿ-ը ներկայացրեց սահմանադրության իր տարբերակը երկու օր քննարկեցինք անցան։ Վարչապետը շատ է խոսում, որ տնտեսութունը պետք է զարգացնել, բայց ի՞նչ ձևով, պետք է զարգացնել այդ մասին ոչ մի խոսք չկա: Խոսվում է տուրիզմի մասին, բայց 3-4 ամիս է՝ տուրիզմի գործակալության ղեկավարը չկա»: «Անհասկանալի է, ինչո՞ւ որոշվեց, որ պետք է 12 նախարարություն լինի և ոչ թե 14: Եվ քննարկումների արդյունքում էլ հաշվի չառնվեց հասարակական կարծիքը: Ինչո՞ւ գյուղնախարարությունը փակվեց, բայց արտաքին իրավիճակների նախարարությունը մնաց: Չէ որ դա նախարարություն չէ, այլ ծառայություններ մատուցող կառույց է: Արդյո՞ք նախարարությւոնը մնաց միայն նրա համար, որովհետև նախարարը իշխանափոխության ժամանակ ապրիլ- մայիս ամիսներին ճիշտ քվեարկություն է կատարել: Շատ է խոսվում ռազմական արդյունաբերության մասին: Ռուսաստանը բավական բարձր ռազմական արդյունաբերություն ունի, բայց ռազմական արդյունաբերության նախարարություն չունի: Ի վերջո ո՛չ տանկ ենք արտադրելու, ո՛չ ռազմական ուղղաթիռ: Ինչու է շեշտվում, որ պետք է զարգացնել ռազմական արդյունաբերությունը»: