Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը զայրացավ նախարարի վրա

Քաղաքականություն
nikol-pashinyan

Կառավարության նիստի ժամանակ, հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի  քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վրա: Նախարարը հայտնեց, որ Ֆինանսների նախարարության վերջնական տարբերակն այսօր առավոտյան աչքի անցկացնելով հայտնաբերել է, որ IQOS-ների (էլեկտրոնակյի ծխախոտ) հարկային դրույքաչափը փոփոխության է ենթարկվել,  ասելով, որ իրենք այդ քննարկումներին ներկա չեն եղել: Նախկինում քննարկված 8500 դրամը դարձել է 2500 դրամ: Նիկոլ Փաշինյանը չկարողացավ զսպել բարկությունը եւ ասաց, որ եթե հասարակական կազմակերպությունը նման բան ասեր, հասկանալի կլիներ, բայց որ առողջապահության նախարարն է ասում՝ անհասկանալի է: «Չորս անգամ մեծացվում է IQOS-ների հարկային բեռը: Պարոն Թորոսյան, մենք այս թեմայով խոսակցություն ունեցել ենք: Մենք կառավարություն ենք, չենք կարող լինել միայն առողջապահության, միայն ֆինանսների կամ միայն սոցապ նախարարություն»: Ըստ Փաշինյանի, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք պետք է արգելել ծխախոտի արտադրությունը, վաճառքը եւ հարկային մուտքեր չլինեն: Նիստի ժամանակ Առողջապահության նախարարին մեղադրեցին, որ նա  չի մտածում հարկային մուտքերի մասին: Արսեն Թորոսյանն էլ հակադարձելով ասաց, որ մտածում է, քանի որ այդ հարկային մուտքերից է ֆինանսավորվում: