Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը նորից է փորձեր անելու սահմանից առևանգել մարդկանց. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
qaghaqaget-nkar

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի` 50 մլրդ դոլարի հայցի վերաբերյալ դեռ պաշտոնական տեղեկություն չկա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց իրավաբան Արա Ղազարյանը: Ըստ նրա՝ եթե  անգամ նման հայց ներկայացվի, ապա այն երկար կքննվի: «Եթե նման հայց ներկայացվի,  ապա ոչ միայն դատարանի կողմից երկար ժամկետ կպահանջվի վճիռ կայացնելու համար, այլև դրա կատարումը տասնամյակներ կպահանջի, և դա կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ որ քաղաքական դաշտում Արցախի անկախության հարցը լուծվի»: Քաղաքագետ Անժելա Էլիբեգովայի կարծիքով, ադրբեջանական քարոզչությունը տարեց տարի թվեր է մոգոնում, թե ինչպիսի վնաս է կրել Արցախյան պատերազմի պատճառով: «Օրինակ, այս տարվա իրենց հաշվարկով արդեն հասել են 800 մլրդ դոլարի: Հասկանալի չէ, թե ինչ հիմքով են իրենք այդ հաշվարկը անում»,- ընդգծեց քաղաքագետը:   Ինչ վերաբերում է փետրվարի 27-ին Ադրբեջանում 20 տարվա անազատության դատապարտված Կարեն Ղազարյանին, ապա ըստ իրավաբանի՝ ՄԻԵԴ պատրաստվում են նոր փաթեթ ներկայացնել: «Մենք հիմնականում նշել էինք, որ այն մտահոգությունները, որն ունեինք դեռ  հուլիսի 16-ին, որ անձը, ով գտնվում է առանց արտաքին աշխարհի հետ կապի կալանքի տակ, խախտվել է նրա ոչ միայն ազատության իրավունքը, այլև արդար դատաքննության իրավունքը, դա էլ տեղի ունեցավ: Այսինքն` այսօր սկսվել է դատավարություն, բայց Կարենին շարունակում են պահել բացարձակապես առանց անհաղորդակից արտաքին աշխարհի հետ, այդ թվում նաև ծնողների հետ: Իսկ սա նորմալ երևույթ չէ»: Անժելա Էլիբեգովան էլ իր հերթին շեշտեց, որ  Կարեն Ղազարյանը պետք էր Ալիևի վարչակարգին, որպեսզի խաղաքարտ ունենար իր եկու դիվերսանտների հետ փոխանակելու համար, որոնք դատված են Արցախում: «Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, որովհետև կարծում եմ, որ Ադրբեջանը նորից է փորձեր անելու սահմանից  առևանգել մարդկանց: Ցավոք սրտի, այդ պրակտիկան Ադրբեջանի իշխանությունները փորձելու են շարունակել  այնքան ժամանակ, մինչև իրենց ուզածին հասնեն: Պետք է լինել շատ ուշադիր»: