Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպիտակագլուխ անգղ որսած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն (տեսանյութ)

Քաղաքականություն
Police-2

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար  Ջանոյանը Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ սպիտակագլուխ անգղ որսած քաղաքացին ներկայացել է Ոստիկանություն:

«Լրատվական կայքերից մեկը «Ահազանգ. կրկին հազվագյուտ սպիտակագլուխ անգղ են որսացել» վերտառությամբ հոդված ու լուսանկար է հրապարակել, որում երևում է մի տղամարդ, ձեռքին` անգղ: Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն ուսումնասիրել են հրապարակումը և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները տեղի ունեցածը պարզելու ու լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ: Բացատրական աշխատանքի արդյունքում նկարում պատկերված քաղաքացին և ևս մեկ անձ ներկայացել են ոստիկանություն, տվել բացատրություն: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»,- գրել է նա: