Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Լարսը փակ է բեռնատարների համար

Պաշտոնական
transport

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:  Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Քաջարան-Մեղրի,  Արթիկ-Ալագյազ  ավտոճանապարհներըևՍպիտակիոլորանները (բեռնատարներիհամար): Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Արագածի տարածաշրջանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղառկաէ մերկասառույց: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում բուք է: Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Լոռու մարզի Վանաձոր և Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում տեղումէձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։   Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:  Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝ 1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով: *** 2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 3-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է: