Կա կասկածյալների շրջանակ. Սեդա Սաֆարյանը՝ Մարտի 1-ի սպանությունների մասին (տեսանյութ)
Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը կարծում է, որ այս պահին գործի ամբողջական բացահայտում չի եղել: «Ամբողջական բացահայտման համար գործից մաս չի անջատվում, գործը ամբողջական գալիս և դատարանում քննության առարկա է դառնում: Այս պայմաններում մենք ունենք 4 մեղադրյալ (Ռոբերտ Քոչարյան, Յուրի Խաչատուրով, Արմեն Գևորգյան, Սեյրան Օհանյան), կարծում եմ, դատարանում ապացույցների ուժով նրանց նկատմաբ մեղադրական դատավճիռ արձակելու բոլոր հիմքերը կան»: Ինչ վերաբերում է սպանությունների բացահայտմանը, ըստ Սաֆարյանի՝ քննչական խումբը շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքներ տանել: «Պատահական չեն փափմուշտների փոփոխման հետ կապված բարձրաձայնումները: Կարծում եմ, որ դրանք նաև հուշում են այն մասին, որ սպանության բացահայտման դժվարությունները կապված են այդ փամփուշտների փոխելով: Գիտեմ նաև, որ կա կասկածյալների շրջանակ»: Մանրամասն՝ տեսանյութում: