Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գոհ ենք, որ նախկին նախագահը չորս պատի մեջ է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
zoher

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի գլխավորությամբ կուսակցության անդամներն այցելեցին 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում զոհվածների շիրիմներին։ Սկզբում այցելեցին Արարատի մարզի Խոր Վիրապ գերեզմանատուն, որտեղ ամփոփված է 2008 թվակակին ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը։ Գերեզմանատանն էին Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը, քույրը, հարազատները։ Ներկանները ծաղիկներ դրեցին զոհված զինծառայողի շիրիմին, խնկարկեցին։ Շիրիմին այցելության եկան նաև ոստիկանության զորքերը։ Ոստիկանության զորքերի ծառայողները ծաղիներ դրեցին Տիգրան Աբգարյանի շիրիմին, պատվի առան ու խունկ ծխեցին ի հիշատակ։ Այնուհետ ՀԱԿ անդամները նույն գերեզմանատանը այցելեցին Սամվել Հարությունյանի շիրիմին։ Այնտեղ էին զոհվածի հայրը՝ Էդիկ Հարությունյանը, մայրը, հարազատները։  Էդիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ներկայիս իշխանություններին և հույս հայտնեց, որ մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված բոլոր հանցագործները կպատժվեն և իրենց արժանի պատիժը կկրեն։ «Գոնե դրանով մեր ցավը մի քիչ կթեթևանա, բայց ինչ էլ ուզում է, որ լինի, մենք երեխա ենք կորցրել»,- ասաց նա։ Այնուհետև կուսակցության անդամները ուղևորվեցին Երևանի քաղաքային պանթեոն, որտեղ ամփոփված է Գրիգոր Գևորգյանը։ Այնտեղ էին Գևորգյանի ընտանիքի անդամները։ Գևորգյանի կինը՝ Վարդուհի Գևորգյանը հույս հայտնեց, որ մարտիմեկյան հանցագործները պատժվելու են։ «Գոհ ենք, որ մեր նախկին նախագահը, եթե այսպես կարելի է կոչել նրան, այսօր արդեն չորս պատի մեջ է։ Դա մեծ հույս է, որ մյուսներն էլ կարժանանա նույն ճակատագրին»,- ասաց նա։