Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Պաշտոնական
roads

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է:  Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Անիի, Ամասիայի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններում, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Դիլիջանիոլորաններում  և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Լոռու մարզում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։   Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:  Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝ 1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով: *** 2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. փետրվարի 28-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է: