Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանի իրավունքները խախտվո՞ւմ են (տեսանյութ)

Հասարակություն
mejlumyan

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանի խոսքով՝ իրենց իրավունքները նախաքննության մարմնի կողմից խախտվում են։ «76 թղթային հատոր գործի նյութեր կան, որոնք որ մենք պահանջել ենք տրամադրել, նախաքննության մարմինը մերժել է»,- ընդգծում է փաստաբանը։ Իսկ գործի թղթային տարբերակի փոխարեն պաշտպանական կողմին տրամադրվել է էլեկտրոնային տարբերակը։ Հավելում է նաև, որ դիմել են 76 աշխատանքային օր տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար, սակայն նախաքննական մարմինը տրամադրել է 54 օրացույցային օր։ Մեժլումյանը նշում է, որ իրենց տրամադրում են միայն գործի հետ կապված չակերտավոր մեղադրող ապացույցները, արդարացնող ապացույցները չեն տրամադրում։ «Ինչո՞ւ եմ ասում չակերտավոր մեղադրող։ Որովհետև էն ապացույցները, որ մեզ տրամադրել են և այս պահի դրությամբ, որ հետազոտել ենք, որևէ աղերս չունեն էն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի հետ, որ Սեյրան Օհանյանին առաջադրել են»,- մանրամասնում է փաստաբանը։ Պաշտպանական կողմի իրավունքների մյուս խախտումը, ըստ Մեժլումյանի այն է, որ դիմել են 0038 հրամանն իրենց տրամադրելու համար, սակայն նախաքննական մարմինը չի տրամադրել՝ պատճառաբանելով, որ գաղտնի է։ Կարեն Մեժլումյանն ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ընթացակարգ են սկսել Օհանյանի՝ ՀՀ սահմանն անցնելն արգելելու հետ կապված. «Դեկտեմբերի 21-ին գնում էր Վրաստան, պաշտպանության նախկին նախարարի ծննդանն է հրավիրված եղել և գնալիս է եղել՝ պայմանավորված, նվերով։ Եվ սահմանը չի կարողացել անցնել»։ Օհանյանի փաստաբանը միջնորդել է, որպեսզի նախաքննական մարմինը պարզաբանի առաջարդված մեղադրանքը, սակայն մերժում է ստացել։ «Մենք շատ պարզ հարց ենք տվել։ Ասել ենք՝ տապալումը, որ պահից է համարվում տապալված։ Օրինակ՝ փետրվարի 23-ի՞ց, երբ որ Քոչարյանը հրավիրել էր բանակի ղեկավարությանը և ասել էր ցուցարարներին միացված նախարարների վերաբերյալ։ Մարտի 1-ի՞ն, մեկ ա՞յլ օր»,- նշում է նա։ Վերջինիս համար անհասկանալի է եղել, թե երբ է սահմանադրական կարգը համարվել տապալված ու երբ է ավարտվել այդ տապալումը։