Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս անգամ ընտրությունը կկատարվի առանց «դաբրոյի». Տիգրան Հակոբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
tigran-hakobyan

Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի ընտրությունների շուրջ վերջին շրջանում մեծ է հետաքրքությունը, իսկ մեծ հետաքրքրությունը  ՀՌՀ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի համոզմամբ, բերում է ինֆորմացիայի աղավաղումների: «Ես պարզապես տեղեկանքի պես մի քանի փաստ եմ ցանկանում ներկայացնել: Նման ընտրություններ կազմակերպվում է առաջին անգամ: Առաջ երկրի նախագահն էր նշանակում Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամներին: Այս անգամ, համաձայն անցյալ տարի ընդունած օրենքի, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կազմավորում է մրցութային հանձնաժողով, որն էլ մրցույթ է հայտարարում և ընտրում է Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամներին և նախագահին: Մրցույթը կհայտարարվի մոտավորապես մարտի վեցին, քանի որ ներկայիս նախագահի լիազորություններն ավարտվում են մարտի երեքին: Տիգրան Հակոբյանը վստահեցրեց, որ այս անգամ ընտրությունը կկատարվի առանց «դաբրոյի», քանի որ Կառավարությունը, իշխանությունները նրանց գործերի մեջ չեն խառնվում: «Ես նույնիսկ ինձ հաճելիորեն անտեսված եմ զգում, ես վարչապետի, կամ փոխվարչապետների հետ շփման մեջ չկամ, ինձ որևէ մեկը չի զանգում, չի ասում այս պիտի անես կամ այն պիտի անես, այսինքն՝ «դաբրոների», կարգավորման ժամանակները,  կարծում եմ խոր անցյալում են: Այնպես որ, այս մրցույթը կանցնի խոր, շատ կոշտ պայմաններում և կընտրվի այն անձը և այն ծրագիրը, որը կփորձի արդիականացնել և իր նպատակին ծառայեցնել Հանրային հեռուստատեսությունը»: