Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

««Մարտի 1»-ը ավտորիտար համակարգի անցնելու քայլ էր, որին նախորդել են տարբեր տրամաչափերի մարտիմեկեր» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-collage

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձել է մարտի 1-ին հանրահավաք-երթ անցկացնելուն, նշելով, որ նախքան «Մարտի 1»-ի մասին խոսելը, նախ պետք է վեր հանել դրան նախորդած մի շարք իրադարձություններ: ««Մարտի 1»-ը  տրամաբանական շարունակությունը դարձավ բազմաթիվ գործողությունների։ Կարելի է ասել, որ «Մարտի 1»-ը հասունացած մի գործընթաց էր՝ որպես ավտորիտար բռնապետությանն անցնելու քայլ, ինչը մոտեցրեց «Սասնա Ծռերի» գործողությունները։ Կարծում եմ՝ «Մարտի 1»-ը ավտորիտար համակարգի անցնելու քայլ էր, որին նախորդել են տարբեր տրամաչափերի մարտիմեկեր․ օրինակ  եկեք հիշենք 1996 թվականին հնչած կրակոցները, ԱԺ պատգամավորի ծեծը․ այնպես որ «Մարտի 1»-ի բացահայտմանը հասնելու համար պետք է նախևառաջ դրա պատճառա-հետևանքային կապն ամբողջությամբ ուսումնասիրել, իսկ չգիտեմ հիմա այդպիսի ուսումնասիրություն տարվո՞ւմ է, թե՝ ոչ»,- տեսակետ հայտնեց Հրանուշ Խառատյանը։ Խոսելով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքից, Հրանուշ Խառատյանն ասաց, որ Քոչարյանի նկատմամբ սկսված իրավական գործընթացում ինքը չի տեսնում քաղաքական ուղղակի գործողություններ. «Բայց ամբողջ գործը քաղաքական է և նույնիսկ առաջադրված մեղադրանքն է քաղաքական։ Մենք՝ շարքային քաղաքացիներս, առաջնորդվում ենք հրապարակում եղած վերլուծություններով, և ինձ թվում է, որ այդ գործն առայժմ գնում է իրավական գործընթացով։ Ուրիշ խնդիր է բարոյական կողմը և այն, թե ՀՀ-ի նախագահ եղած մարդու նկատմամբ գործ հարուցելը մեր երկրի  հեղինակության վրա ինչպես կարող է ազդել»։