Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շատերը գնում են Ամերիկայում ծննդաբերեն, որ խուսափեն ծառայությունից. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
OZi6GV3HQ90

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր « Լուսավոր Հայաստան» խմբակցության  առաջարկը՝  «Պարտատիր զինվորական ծառայության չանցած քաղաքացիների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին։    «Առաջարկվող օրենքի նախագծով սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքում փոփոխությունները ենթադրում են փոխել սահմանված 2017 դեկտեմբերի 1-ի բառերը փոխել 2018  դեկտեմբերի 31 բառերով, ինչը հնարավորություն կտա 2018 թվականի ընթացքում 27 տարին լրացած քաղաքացիներին  վերադառնալ Հայաստան և համապատասխան ընթացակարգով վճարելով համապատասխան գումարը  եւ   ազատվել քրեական հետապնդումից: Բայց որոշ պատգամավորների և հանրության կոմից առաջարկ և խնդրանք կար 2018 թ. դեկտեմբերի 31-ը փոխարինել 2019 թ. մարտի 1-ով, այսինքն ավելի լայն հնավարություն տալով այն քաղաքացիներին, ում 27-ը կլրանա այս տարվա 3 ամիսների ընթացքում:  Այս տարբերակը ընդունելի է  եւ  կարելի է փոխել»,- ընդգծեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:  Հանձնաժողովում օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բանակում չծառայելը պետք է դարձնել անհնարին: Ըստ նրա՝ շատ ընտանիքներ տեղափոխվում են  Ամերիկա, որպեսզի  երեխան այնտեղ ծնվի, անտեղի քաղաքացիություն ձեռք բերեն և խուսափեն Հայաստանում ծառայելուց: Թե ինչպես է պատկերացնում այս հարցի լուծումը, Անդրանիկ Քոչարյանը դեռևս պատասխան չունի: «Այս պահի դրությամբ մենք  10 000 քաղաքացի ունենք, որոնք այս տարիքային խմբի մեջ են և իրենցից հո բոլորը 27 տարեկան չեն, որ սպասում են, նրանցից շատերը պետք է գիտակցեն, որ գալ և ծառայություն անցնելը այնուամենայնիվ, նկալի է և ինչ-որ տեղ անհրաժեշտ է նաև իրենց համար որպես Հայաստանի ապագայով մտածող քաղաքացի»: Մանրամասն՝ տեսանյութում: