A
A
Ես ու կինս սեփական բժշկական կենտրոն չունենք. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերքում է, որ ինքը և իր կինն ունեն սեփական բժշկական կենտրոն։ Նախարարը նշում է, որ ՀՀ բյուջեով 2019 թվականին պետպատվերի համար հատկացվել է մոտավորապես 10 միլիարդ դրամով ավելի, ուստի Հանրապետության գրեթե բոլոր բուժհաստատությունները ստացել են ավելի շատ գումար 2018 թվականի հետ համեմատած։ «Ընդամենը մի քանի կենտրոն Երեւանում դեռևս քիչ են ստացել են, որովհետև գումարների բաշխումը կատարվել է այն սկզբունքով, թե որքան ծառայություն են մատուցել անցյալ տարի, նաև՝ վճարովի»,- ընդգծում է Թորոսյանը։ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումը, ըստ Թորոսյանի, տեղի է ունեցել իր նախաձեռնությամբ, և քննարկվել են առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր։