Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայի հայերը նշել են Տեառնընդառաջի տոնը

Հասարակություն
kiev

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում Տեառնընդառաջի տոնը նշել են ընդարձակ ծրագրով, միջոցառումների ցանկում են՝ նկարչուհի Եկատերինա Դաննիկ-Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը, հյուրասիրություն եւ ժողովրդական երաժշտություն: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։ Տոնակատարությանը մասնակցել է Ուկրաինայում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայի Հայերի միության, Կիեւի հայկական համայնքի, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան եւ հոգեւորականության ներկայացուցիչներ: Ավանդույթի համաձայն, որը ծագում է մինչքրիստոնեական դարաշրջանից, օրհնված մոմով վառվում է խարույկը, որը խորհրդանշում է Քրիստոսի փրկող լույսը: Այս տարի Կիեւում խարույկը վառել են Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Եկեղեցական արարողության ավարտից հետո նորանշանակ դեսպանը դիմել է հայկական համայնքի ներկայացուցիչներին: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կարգադրությամբ օրը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Տեառնընդառաջի տոնական սուրբ պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության ծեսը: Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ մշակույթը ավանդաբար իրենց կազմակերպության ուշադրության կենտրոնում է: