Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեղափոխության պտուղները. գիտնականները հեռացվում են աշխատանքից. Վահրամ Մկրտչյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
vahram-Mkrtchyan

Վահրամ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. Գիտնականները ճաշակում են հեղափոխության պտուղները։ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման արդյունքում ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը` ես դրանցից մեկն եմ։ Երեկ բոլորս ստացանք ծանուցումներ, որ մարտի 31-ից ազատված ենք աշխատանքից։ ԵՊՀ գիտական խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշումը՝ բազային ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով և այդ կապակցությամբ դիմել է վարչապետ Փաշինյանին։

ԵՊՀ աշխատակիցները պատրաստվում են այլ բուհերի ներկայացուցիչների հետ միասին փետրվարի 7-ին բողոքի երթ կազմակերպել ԵՊՀ-ից դեպի Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 1։