Ներողություն չեմ խնդրի Վրեժ Խաչիկյանից. Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)
2017 թ. ապրիլի 27-ին «Ա1+» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանը փաստաբան Վրեժ Խաչիկյանին «սրիկա» էր անվանել: «Խեղդամահ էր անում իր սպորտային հնարքներով էդ Վրեժ Խաչիկյան կոչվածը, սպորտսմեն ա, որպես տղամարդ նախանձում եմ, որ այդ հնարքին տիրապետում ա, փորձեց իմ վրա կիրառել սրիկան»: Վրեժ Խաչիկյանը դիմել էր դատարան՝ պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի Տիգրան Աթանեսյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել իրեն «սրիկա» անվանելու համար: «Ա1+»-ի հարցին՝ եթե դատարանը պարտավորեցնի Տիգրան Աթանեսյանին ներողություն խնդրել, ապա նա խկնդրի՞, փաստաբանը կարճ պատասխանեց. «Իհարկե, ոչ: Ես ճշմարտությունն եմ ասել, ինչու՞ պիտի ներողություն խնդրեմ»: Ի դեպ, ըստ փաստաբանի՝ դատական պրոցեսը դեռ ընթացքի մեջ է: Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 27-ին փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման էին ենթարկվել: Ըստ նրանց՝ հարձակվողները եղել են Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, փաստաբաններ Վրեժ Խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն: