A
A
Կալանված ռուսական նավում 9,5 տոննա կոկաին է եղել
Lent.ru-ի հաղորդմամբ՝ Կաբո Վերդեի Հանրապետության ոստիկանությունը հրապարակել է ռուսական անձնակազմով ESER բեռնատար նավի բեռը ցուցադրող կադրեր: Նավը կալանվել է երկրի նավահանգստում՝ թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով: Իրավապահներն առգրավել են 9,5 տոննա ընդհանուր զանգվածով 260 փաթեթ, որոնցում եղել է սպիտակ փոշի, որն, ըստ ոստիկանության, կոկաին է: