Հայաստանի Սահմանապահը․․․
Զվարթնոց օդանավակայանում եմ, սահմանային անձագետում, հանրապետությունից դուրս եմ գալիս․ հերթս է․ մոտենում եմ սահմանապահ ծառայողի պատուհանին։ Հանձնում եմ անձնագիրս։ Ծառայողը ռուսերեն է խոսում իմ հետ, ռուս է։ Ես հայերենով պատասխանում եմ «խնդրում եմ հայերեն խոսեք»․ ծառայողը շարունակում է խոսել ռուսերէն։ Պատասխանում եմ «մենք Ռուսաստանում չենք , մենք Հայաստանում ենք, ու Հայաստանում մայրենի լեզուն հայերեն է»։ Կրկնում եմ իմ խոսքը, սահմանապահը ձերքով նշան է անում ու ցույց է տալիս կողքի պատուհանը ու առաջարկում որ մոտենամ այդ պատուհանին, որտեղ ծառայողը հայերեն է խոսում։ Մոտենում եմ կողքի պատուհանին։ Ծառայողը հայ է ու հայերեն է խոսում իմ հետ։ Հանձնում եմ փաստաթղթերս ու ասում «ես անընդունելի եմ համարում որ Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ ծառայողը հայերեն չխոսի»։ Ինքը պատասխանում է որ դրա մէջ խնդիր չի տեսնում, նկատի ունենալով որ այդ ծառայողը ռուս սահմանապահ է, ոչ ՀՀ սահմանապահ։ Ասում եմ որ անկախ ծառայողի ազգությունից, նա պարտավոր է հայերեն խոսել, քանի որ իրականացնում է ՀՀ սահմանապահի ծառայություն։ Մեր զրույցին միանում է մի այլ սահմանապահ։ Հայ ծառայողները շարունակում են առարկել ու իբր օրինակ ասում են որ օդանավակայանում կա նաև արգենտինցի աշխատակից որ հայերեն չի խոսում․ պատասխանում եմ որ այդ արկենտինցի աշխատակիցը ՀՀ սահմանապահի ծառայություն չի իրականացնում, եթէ իրականացներ, ապա պարտավոր կը լիներ հայերեն իմանալ ու հայերենով հաղորդակցել քաղաքացիների հետ։ Իբր օրինակ, ասում եմ, որ կատարվածը նույնն է ինչ ՀՀ ոստիկանը Երևանում կանգնեցնի քաղաքացուն, ու չիմանալով հայերեն, հաղորդակցի բացարապես այլ լեզվով։ Հարց եմ տալիս թէ ինչքանով ընդունելի կը լինի եթէ Մոսկվայի օդանավակայանում սահմանապահ ծառայողը խոսի Հայերեն ու միայն հայերեն։ Մի քանի անգամ խնդրում եմ ու պնդում, որ կանչեն իրենց վերադասը, պատասխանատուն․ ծառայողը պատասխանում է «իմ ղեկավարը ՀՀ վարչապետն է»։ Ես հարց եմ տալիս եթէ Վ․ Սարգսյանը դեր սահմանապահ զորքերի հրամանատարն է և ասում եմ որ ճանաչում եմ զինքը և հայտնում եմ որ բողոքելու եմ։ Իրենք հաստատում են։ Նոր մոտեցող սահմանապահը ցույց է տալիս ապակու վրայի թէժ գծի հեռախոսահամարը, որին զանգելով կարող եմ ներկայացնել իմ բողոքը։ Հեռանում եմ անձակետից, հայտնելով ափսոսանքս որ լինելով անկախ ՀՀ քաղաքացիներ, ավելին, ՀՀ պետական ծառայողներ, վիրավորված չեն զգում որ օտարազգի քաղաքացին ՀՀ սահմանում ռուսերեն է խոսում։ Սահմանապահներից Արմենը պատասխանում է, <ցավդ տանեմ, մենք քեզ հասկանում ենք, բայց մեր երկիրը այդ կարգավիճակում չի․․․ Զանգում եմ ՀՀ Սահմանապահ զորքերի թեժ գիծ։ Պատասխանում է Ա․ Հարությունյանը։ հայտնում եմ իմ բողոքը և խնդրում եմ որ գրանցի։ Նա ասում է որ իմ բողոքը չի կարող բողոք համարվել։ Ասում եմ որ իբր քաղաքացի զանգում եմ ու հայտարարում որ խախտված են իմ իրավունքները, հիմնավորելով որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերեն է։ Զանգին պատասխանողը ինձ ասում է ու կրկնում երկու անգամ, որ նկատի ունենալով որ տվյալ ծառայողը հայ սահմանապահ չէ, այլ ռուս, և ծառայում է պայմանագրով, չունի որևէ պարտավորություն ՀՀ սահմանին հայերեն խոսելու։ Այսքանը միջադեպի մասին։ Հարգանք ունեմ մարդու նկատմամբ, անկախ անձի ազգությունից ու քաղաքացիությունից և չունեմ որևէ բացասական նախապաշարում այլ երկրների քաղաքացիների կամ ընդանրապես այլ ազգերի նկատմամբ, և հասկանալով հանդերձ որ ռուս սահմանապահը ծառայում է մեր սահմանում միջպետական պայմանագրի հիմունքով, անընդունելի եմ համարում և վիրավորական իմ ազգային արժանապատվության, որ մի այլ երկրի քաղաքացի Հայաստանում մատուցի սահմանապահ ծառայություն և չխոսի հայերեն։ Սոյն գրությունը որևէ այլ ազգի կամ երկրի դեմ չէ, այլ Հայի ու Հայաստանի համար է։ Արդյոք եթե հակառակը լիներ Մոսկվայում կամ Բեռլինում, ուր հայ սահմանապահը ծառայեր և խոսեր բացառապես հայերեն, ի՞նչ կը մտածեր այդ երկրի քաղաքացին։ Վիքեն Սերոբի Արաբյան 10.01.2019 Զվարթնոց օդանավակայան Քաղաք Երևան, Հայաստանի Հանրապետութիւն