A
A
Մշտական հանձնաժողովի նիստ՝ Արցախում
Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը՝ Ժաննա Գալստյանի և Արամ Գրիգորյանի նախագահությամբ: Օրակարգում «ԱՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ԱՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին: Նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին