Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԱՐԾԱԹՈՎ

Սպորտ

Հայ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը Թեհրանում կայացած միջազգային մրցաշարջում 60 կգ քաշայինների պայքարում գրավել է 2-րդ հորիզոնականը` արժանանալով արծաթե մեդալի: Դավթյանը այս տարի բավական հաջող է հանդես գալիս միջազգային մրցաշարերում եւ դարձել նաեւ Եվրոպայի փոխչեմպիոն:

Մրցաշարին մասնակցել են նաեւ 66 կգ քաշային Մեսրոպ Բերբերյանը, 73կգ Կարեն Մկրտչյանը, 90 կգ Հակոբ Առաքելյանը, որոնք սակայն մրցանակային տեղ չեն գրավել: Թեհրանի մրցաշարին մասնակցել են 24 երկրների ուժեղագույն ձյուդոիստները:

Հայ ձյուդոիստների համար հաջորդ լուրջ փորձությունը կլինի հուլիսի 21-22-ին Երեւանում կայանալիք Հայաստանի ձյուդոյի առաջնությունը: Իսկ այս տարվա ամենակարեւոր մրցաշարը սեպտեմբերին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունն է: