Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԲՈՂՈՔԱՐԿԻ ՈւԵՖԱ-ի ՈՐՈՇՈւՄԸ

Սպորտ

Ինչպես արդեն տեղակացրել էինք Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ կայանալիք հանդիպումնները չեն կայանա: ՈւԵՖԱ գործադիր կոմիտեն որոշում է կայացրել Հայաստան - Ադրբեջան Եվրո- 2008 նախընտրական փուլի հանդիպումների կապակցությամբ՝ չանցկացնել ոչ մի հանդիպում եվ կողմերին շնորհել զրոյական միավորներ:ՈւԵՖԱ-ի կայացրած այս որոշումը ընդունել է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօր հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

«Ցավում եմ, որ մենք բոլորս զրկվեցինք լավագույն հնարավորությունից դիտելու մեր հավաքականի օր-օրի ուժգնացող եւ դիտարժան խաղը: Սակայն պետք է նշեմ որ անձամբ իմ, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի եվ Հայաստանի կառավարության կողմից արվեց հնարավորը, որպեսզի կայանան այդ հանդիպումները: Տրվեցին հնարավոր ամենաբարձր անվտանգության երաշխիքները, ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչը մասնակցեց եռակողմ՝ ՈւԵՖԱ, Հայաստան, Ադրբեջան հանդիպումներին եվ ներկայացրեց անգամ գրավոր երաշխիքներ եվ այլն: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի կառավարությունը եվ ՀՖՖ-ն պատրաստ էին կազմակերպել եվ անցկացնել հանդիպումը Երեւանում միջազգային ամենաբարձր նորմերին համապատասխան եւ մեկնել Բաքու՝ նմանատիպ երաշխիքների առկայության դեպքում:

Մյուս կողմից ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ ՈւԵՖԱ-ն ստեղծել էր հատուկ հանձնաժողով, որն արդեն մեկ տարուց ավելի զբաղվում էր հարցի մանրամասն եւ բազմակողմանի քննարկմամբ:

Կրկնում եմ, որ ցավալի է, որ կայացվել է այսպիսի որոշում, բայց միեւնույն ժամանակ վստահում եմ եւ ընդունում ՈւԵՖԱ-ի եվ ՖԻՖԱ-ի կանոնակարգերն ու մասնավորապես այս որոշումը, քանզի կարծում եմ, որ միայն շատ ծանրակշիռ եվ էական գործոններն ու փաստարկները կարող էին հիմք հանդիսանալ նման աննախադեպ որոշման համար»: