A
A
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԵՆ ՀԱՆԴԻՊԻ
Աջակցիր «Ա1+»-ինՈւԵՖԱ-ն այսօր վերջապես քննարկեց ֆուտբոլի Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ սեպտեմբերին կայանալիք հանդիպումների հարցը: ՈւԵՖԱ-ի գործադիի կոմիտեն որոշել է, որ հանդիպումները չեն կայանալու, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Բնականաբար կողմերը ոչ մի միավոր չեն ստանալու չանցկացված հանդիպումների համար: Հավանական է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախ բողոքարկի ՈւԵՖԱ-ի որոշումը, ապա դիմի Լոզանի սպորտային դատարան: