ԶԵԲԵԼՅԱՆԸ ՄԻԱՑԱՎ ԲԵՐԵԶՈՎՍԿՈւՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը Կրասնոդարի «Կուբանից» տեղափոխվել է մերձմոսկովյան «Խիմիկի», որտեղ հանդես է գալիս նաեւ մեր հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Զեբելյանը նախորդ մրցաշրջանում բավական հաջող էր հանդես գալիս «Կուբանում» եւ այս թիմի գլխավոր ռմբարկուն էր:
Ռոբերտի արդյունավետ խաղի շնորհիվ «Կուբանը» 1-ին խմբի առաջնությունից հայտնվեց բարձրագույն խմբում` Պրեմիեր լիգայում: Սակայն ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը հանդես էր գալիս միայն «Կուբանի» 2-րդ թիմում, ուստի ստիպված էր հեռանալ: Շուրջ 7 ամիս է Զեբելյանը զրկված էր խաղային պրակտիկայից, որի պատճառով էլ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը ընդգրկեց նրան հիմնական կազմում Ղազախստանի եւ Լեհաստանի հավաքանների հետ հանդիպումներում:
«Խիմկիում» Զեբելյանը իրավունք ունի հանդես գալ միայն օգոստոսից: