Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԻ» ՀԱՂԹԱՆԱԿԻՆ ՉԵՆ ՀԱՎԱՏՈւՄ

Սպորտ

Վաղը Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլի շրջանակներում Սոլիգորսում տեղի «Շախտյորը» կընդունի Երեւանի «Արարատին»: Հայկական թիմը Բելառուս մեկնեց երեկ: Այսօր «Արարատի» ֆուտբոլիստները 2 մարզում են անցկացնելու «Ստրոիտել» մարզադաշտում, որտեղ կայանալու է հանդիպումը: Այս մարզադաշտը տեղավորում է ընդամենը 4.500 հանդիսական:

Միջազգային բուքմեյքերները այս մրցավեճում նախապատվությունը տալիս են դաշտի տերերին, որոնց հաղթանակի գործակիցը կազմել է 1.42: «Արարատի» հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունվում 6.20 գործակցով: Ոչ-ոքի համար սահմանվել է 3.70 գործակից: