Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՐՈՆՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սպորտ

Հայ առաջատար գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը «Լինեքս» թիմի կազմում մասնակցում են Իսպանիայի շախմատի ակումբային առաջնությանը: Առաջին տուրում հայ գրոսմայստերների թիմը 4.5:1.5 հաշվով հաղթեց ՈւԳԱ-ին: Այս մրցավեճում Սարգսյանը հաղթել է Ֆելգաերին, իսկ Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել Լոպես Մարտինեսի հետ:

Իսկ Ռաֆայել Վահանյանը շարունակում է ոչ-ոքիներ խաղալ Ռումինիայում ընթացող Թագավորական մրաշարում: 5-րդ տուրում Վահանյանը ոչ-ոքի է ավարտել Մայա Չիբուրդանիձեի հետ հանդիպումը: Այժմ Վահանյանը 3.5 միավորով ընթանում է 2-րդ տեղում: