«ՇԱԽՏՅՈՐԸ» ՍՊԱՍՈւՄ Է «ԱՐԱՐԱՏԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ինՇաբաթ օրը` հունիսի 23-ին, մեկնարկում է Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունը: Հայաստանը այս մրցաշարում այս տարի կներկայացնի Երեւանի «Արարատը», որի մրցակիցն է բելառուսական «Շախտյորը»:
Սոլիգորսկ քաղաքի «Շախտյորը» հունիսի 23-ին «Արարատին» կընդունի «Ստրոիտել» մարզադաշտում: «Շախտյորը» վերջին տարիների բելառուսական լավագույն թիմերից մեկն է, իսկ 2005թ. դարձել է երկրի չեմպիոն: Հաջորդ տարի թիմը նվաճել է բրոնզե մեդալներ: Բելառուսի ընթացիկ առաջնությունում «Շախտյորը» ընթանում է 5-րդ տեղում: Եվրագավաթների խաղարկություններում «Արարատի» առաջիկա մրցակիցը անցկացրել է 10 հանդիպում, որոնցից 2-ում հաղթել է, 2-ում` ոչ-ոքի խաղացել, իսկ մնացած 6-ում` պարտվել:
Իսկ ահա «Արարատը» Հայաստանի ընթացիկ առաջնությունում ընթանում է 2-րդ տեղում եւ բավական գրագետ խաղ է ցուցադրում: «Արարատում» հատկապես աչքի է ընկնում բրազիլացի Մարկոս Պիզելին, որը գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: Հայաստանի ամենահին ակումբը Եվրագավաթների խաղարկություններում անցկացրել է 34 հանդիպում:
«Շախտյորի» հետ պատասխան հանդիպումը «Արարատը» կանցկացնի հուլիսի 1-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարելու դեպքում «Արարատը» կմրցի ուկրաինական «Չեռնոմորեցի» հետ: