Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ

Սպորտ

Ռումինիայում ընթացող շախմատի Թագավորական մրցաշարի 4-րդ տուրում Ռաֆայել Վահանյանը սեւերով ոչ-ոքի է խաղացել ռումինացի Միխայ Սուբայի հետ: Պարտիան ավարտվել է 38-րդ քայլին:

Այս ոչ-ոքիից հետո հայ գրոսմայստերը 3 միավորով նահանջեց 2-րդ հորիզոնական: Իսկ առաջատարը Ալեքսանդր Խալիֆմանն է, որը այս տուրում սեւերով հաղթեց Յան Թիմանին: Խալիֆմանը եւս վաստակել է 3 միավոր, սակայն բարձր վարկանիշի շնորհիվ գերազանցում է Վահանյանին:

5-րդ տուրում Ռաֆայել Վահանյանի մրցակիցը կլինի Վրաստանի լավագույն շախմատիստուհի Մայա Չիբուրդանիձեն: