Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԱՏԱՐԸ ԴԵՌ ՎԱՀԱՆՅԱՆՆ Է

Սպորտ

Ռումինիայում շարունակվում է շախմատի Թագավորական մրցաշարը, որտեղ կայացան 3-րդ տուրի հանդիպումները: Հայ շախմատիստ Ռաֆայել Վահանյանը առաջին կես միավորը կորցրեց ոչ-ոքի ավարտելով Զոլտան Ռիբլիի հետ պարտիան:

Վահանյանը այս պարտիայում հանդես էր գալիս սպիտակներով: Արդեն 20-րդ քայլին հայ շախմատիստը մրցակցին առաջարկեց ոչ-ոքի եւ դրական պատասխան ստացավ: 3-րդ տուրից հետո Ռաֆայել Վահանյանը 2.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: