Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈւՆԻԿԸ» ՀԱՂԹՈւՄ Է «ՄԻԿԱՅԻՆ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում քիչ առաջ ավարտվեցին 10-րդ տուրի հանդիպումները: Առաջատար «Փյունիկը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Միկայի» նկատմամբ եւ շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Փյունիկի» կազմում մեկական անգամ աչքի ընկան Արսեն Ավետիսյանը եւ Լեւոն Պարաջյանը: Իսկ «Միկան» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց եւ ընթանում է 4-րդ հորիզոնականում: «Արարատը» մեծ դժվարությամբ պարտության մատնեց Գյումրիի «Շիրակին»: Միակ գոլը խփեց Նշան Էրզերումյանը: «Գանձասարը» Կապանում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Կիլիկիայի» դարպասը: 2 դեպքում էլ աչքի ընկավ էդգար Սաֆարյանը: «Ուլիսը» «Հանրապետական» մարզադաշտում 2:3 հաշվով զիջեց «Բանանցին»: Այս խաղում 2 գոլի հեղինակ դարձավ «Բանանցի» կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը: