Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ՈՒԺԵՂ ԷՐ ՇԻՐՈՎԻՑ

Սպորտ

Քիչ առաջ Էլիստայում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոն կոչման հավակնորդների մրցաշարի երկրորդ փուլը: Լեւոն Արոնյանը 3.5:2.5 հաշվով հաղթեց Ալեքսեյ Շիրովին, որը հանդես է գալիս Իսպանիայի դրոշի ներքո: Վերջին վեցերորդ պարտիան կայացավ այսօր: Կողմերը ընդամենը 27 քայլ կատարեցին եւ հանդիպումը ավարտվեց խաղաղ ելքով, որը ձեռնտու էր հայ գրոսմայստերին:

Առաջին փուլում Արոնյանը մեծ դժվարությամբ հաղթել էր Մագնուս Կառլսենին: Նորվեգացու հետ մրցամարտում Լեւոնը երկու անգամ պարտվել էր սեւերով, ուստի Շիրովի դեմ պարտիաներում զգուշավորություն ցուցաբերեց հատկապես այն պարտիաներում, որտեղ հանդես էր գալիս այս խաղաքարերով: