Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱԽՏԱՄՅԱՆԸ 2-ՐԴՆ ԷՐ ԲԱՆԳԿՈԿՈՒՄ

Սպորտ

Հայ հրաձիգ Նորայր Բախտամյանը հաջող է հանդես եկել Բանգկոկում անցկացված աշխարհի գավաթի հերթական փուլում: Օդամղիչ ատրճանակի 60 կրակոց վարժությունում Բախտամյանը 589 միավորով գրավել է 2-րդ հորիզոնականը: 50 մետր ազատ ատրճանակավարժությունում 567 միավորով նա դարձյալ գրավել է 2-րդ հորիզոնականը: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պետիկյանը:

Աշխարհի գավաթի հաջորդ փուլը կանցկացվի մայիսի 28-ից հունիսի 4-ը Մյունխենում, որտեղ կրկին հանդես կգա Նորայր Բախտամյանը:

Հիշեցնենք, որ փորձառու հրաձիգը արդեն ապահովել է իր տեղը 2008թ. օլիմպիական խաղերում: