Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արտաշես Բաղդասարյանը վերադարձել է Երեւանի «Կիլիկիա»: 2006թ. ամռանը տաղանդավոր պաշտպանը տեղափոխվել էր Ավստրիա, որտեղ հանդես էր գալիս «Պաշինգ» թիմում:

Ավստրիայի բարձրագույն խմբում հանդես եկող այս ակումբի կազմում ամրապնդվել Բաղդասարյանին այդպես էլ չհաջողվեց: Հիմնականում դրա պատճառը ծանր վնասվածքներն էին, որոնք հետապնդում էին այս ֆուտբոլիստին:

«Կիլիկիա» ակումբի մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ Արտաշես Բաղդասարյանը ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Սակայն, եթե ֆուտբոլիստը ամռանը բացվող տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջարկ ստանա որեւէ արտասահմանյան ակումբից, ապա «Կիլիկիան» չի խոչընդոտի նրա տեղափոխությանը: