Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲԱՆԱՆՑԸ» ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ «ԱՐԱՐԱՏԻՆ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրում այսօր կայացավ վերջին հանդիպումը, որտեղ մրցեցին «Բանանցը» եւ «Արարատը»: Հանդիպումը նախատեսված էր անցկացնել «Հանրապետական» մարզադաշտում, սակայն այն կայացավ «Նաիրի» մարզադաշտում: Հավասար պայքարում ընթացած մրցավեճը ավարտվեց «Բանանցի» նվազագույն հաշվով հաղթանակով:

Հանդիպման միակ գնդակը խփեց Կարեն Սիմոնյանը, որը աչքի ընկավ 25-րդ րոպեին: Այսպիսով «Բանանցը» կրկին առավելության հասավ «Արարատի» նկատմամբ: Հիշեցնենք, որ «Բանանցը» «Արարատին» պարտության էր մատնել նաեւ մայիսի 9-ին կայացած Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում:

5-րդ տուրում տոնած հաղթանակից հետո «Բանանցը» դուրս եկավ 3-րդ հորիզոնական, իսկ «Արարատը» ընթանում է 5-րդ տեղում: