Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԵԲԵԼՅԱՆԻ ԱՐԴՅՈւՆԱՎԵՏ ԽԱՂԸ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը արդյունավետ խաղ է ցուցադրել` Կրասնոդարի «Կուբանի» փոխարինողների կազմում 3 գնդակ ուղարկելով «Զենիթի» դարպասը: Թեեւ Զեբելյանի հիանալի խաղ է ցուցադրել, սակայն դարձյալ չի ընգրկվել «Կուբանի» գլխավոր թիմում, որտեղ նախորդ տարի մեծ թվով գոլեր էր խփել:

Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում հաջող է հանդես եկել նաեւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը ելույթ է ունենում «Խիմկի» թիմում: «Խիմկին» 0:0 հաշվով է ավարտել հանդիպումը «Սատուրնի» հետ: Ռոմանը 2-րդ խաղում անընդմեջ անառիկ է պահել սեփական դարպասը: