A
A
ՊՈՐՏԵՐՖԻԼԴԸ ԿՈւՆԵՆԱ ՆՈՐ ՕԳՆԱԿԱՆ
Աջակցիր «Ա1+»-ին«Եվրո-2008» -ի երկու ընտրական հանդիպումների ժամանակ Հայաստանի հավաքականի մարզիչ Յան Պորտերֆիլդին կօգնի նաեւ անգլիացի մասնագետ Թոմ Ջոնսը: Վերջինս Երեւան կժամանի ազգային ընտրանու նախապատրաստական փուլերից առաջ եւ Անգլիա կվերադառնա խաղերից հետո:
Թոմ Ջոնսը հանդես է եկել «Չելսի», «Աբերդին», «Սուինդոն» եւ «Ռեդինգ» ակումբներում, հետագայում մարզել է «Սուինդոնի» երիտասարդական թիմերը, օգնել է Իան Պորտերֆիլդին կորեական «Բուսան Այ-Պարկ» թիմում: Վերջին շրջանում Ջոնսն աշխատել է «Չարլտոն» ակումբի համակարգում:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելու է Ղազախստանի հավաքականին, իսկ հունիսի 6-ին Երեւանում ընդունելու է ընտրական A խմբի առաջատար Լեհաստանի հավաքականին: