«Սասնա Ծռերը» կմնան կալանավորված (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մայիսի 11-ին դատավոր Արշակ Վարդևանյանի նախագահությամբ կայացավ ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստը։ Այն անցավ լարված պայմաններում։ 11 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի պաշտպանները դատարանին միջնորդություն էին ներկայացրել՝ իրենց պաշտպանյալներին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ Դատարանը մերժեց այդ միջնորդությունը։ Ի պատասխան՝ պաշտպանները ցուցադրաբար դատական նիստերի դահլիճը լքեցին դատավճռի հրապարակման ընթացքում։ Այս պահին դժգոհ համակիրները փակել են Արշակունյաց փողոցը ի նշան բողոքի: