Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆԵԼԻՔՆԵՐ ԴԵՌ ՇԱՏ ԿԱՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 4-րդ տուրում փորձառու մարզիչ Սուրեն Բարսեղյանն իր նորամուտը նշեց «Ուլիսում»: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նրա գլխավորությամբ «Ուլիսը» առաջին 3 միավորը վաստակեց 2:0 հաշվով առավելության հասնելով «Կիլիկիայի» նկատմամբ:

Ի տարբերություն Բարսեղյանի գլխավորած նախկին հայկական թիմերի («Միկա», «Արարատ», «Գանձասար») «Ուլիսում» խնդիրները բավական շատ են եւ Հայաստանի հավաքականի մարզչի կարծիքով թիմը դեռ շատ անելիքներ ունի. «Ֆուտբոլիստները փորձում էին կատարել մարզչի հանձնարարությունները: Մենք փորձում ենք խաղը կառուցել ժամանակակից մեթոդներով, իսկ մեր ֆուտբոլիստներն այսօր պատրաստ չեն դրանք պատշաճ կերպով կատարել: «Ուլիսը» նախապատրաստան փուլը բաց է թողել եւ ստիպված եմ զրոից թիմ պատրաստել: Բնականաբար մի քանի օրերի ընթացքում հնարավոր չէր ինչ-որ բան փոխել, իսկ մեր հաղթանակը՝ նվիրվածության նաեւ խաղի մեջ հոգի դնելու արդյունքն էր: Պետք է աշխատենք լավ խաղով ոգեւորել մեր հովանավորներին»:

Խոսելով «Ուլիսի» վերջին մրցակցի՝ «Կիլիկիայի» մասին Բարսեղյանն ասաց. «Կիլիկիան» ճիշտ ուղղու վրա է: Ֆուտբոլիստները կարողանում են պայքարել, ինչը կարեւոր է հետագայում հաջողություններ ունենալու համար»: