Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԵՐԸ ԴՈւԲԱՅՈւՄ ՀԱՋՈՂ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ

Սպորտ

Դուբայում մեկնարկել է Շեյխ Ռաշիդ Բին Համդան Ալ Մակտունի շախմատային մրցաշարը, որին մասնակցում են նաեւ հայ շախմատիստները: Հատկապես հաջող են հանդես գալիս Աշոտ Անաստասյանը եւ Տիգրան Քոթանջյանը, որոնք 5-րդ տուրից հետո վաստակել են 4 -ական միավոր: Նրանք ընդամենը կես միավորով են ետ մնում առաջատարներ Գելաշվիլիից եւ Հուսեյնովից: Վերջիններս վաստակել են 4.5-ական միավոր:

Տիգրան Պետրոյանը եւ Հրանտ Մելքումյանը 3.5-ական միավորով ընթանում են աղյուսակի միջնամասում, իսկ Արտաշես Մինասյանը վաստակել է 3 միավոր: 123 շախմատիստների մանացկությամբ այս մրցաշարը անցկացվում է 9-րդ անգամ: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը այս տարի կազմել է 45 հազար ԱՄՆ դոլար: