ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸ ԿԼԻՆԻ ԲԵԼԱՌՈւՍԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՆիոնում գտնվող ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացավ Ինտերտոտոյի գավաթի 2007թ. խաղարկության վիճակահանությունը: Հայաստանը այս մրցաշարում ներկայացնելու է Երեւանի «Արարատը» կամ Աշտարակի «Միկան»: Դա հայտնի կդառնա միան Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկության ավարտից հետո: Վիճակահանության արդյունքում հայտնի դարձավ, որ հայկական ակումբը մրցելու է Բելառուսի ներկայացուցչի հետ: Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ով է ներկայացնելու նաեւ Բելառուսը: Հավանական է, որ դա կլինի Սոլիգորսկի «Շախտյորը»:
Առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում հայկական թիմի մրցակիցը կլինի Ուկրաինայից: Այստեղ եւս հաջողության հասնելու դեպքում հայ ֆուտբոլիստները կմրցեն ֆրանսիական որեւէ ակումբի հետ:
Առաջին փուլի հանդիպումները կայանալու են հունիսի 23-24: