Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեղ արտադրելու համար բավական է վերջին 5 տարվա վերապատրաստում անցած վկայականը

Պաշտոնական
aa8f38d60517f4ccbab8a0003996014c

Հայաստանում դեղերի մանրածախ և մեծածախ լիցենզավորման կարգը դյուրացնելու և  պարզեցնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես՝ հանվել է շարունակական մասնագիտացման զարգացման վկայականի պահանջը դեղեր արտադրող կազմակերպությունների, դեղատների և բուժհաստատությունների անձնակազմերին ներկայացվող մասնագիտական պահանջներից՝ փոխարինելով այն վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստումը հաստատող վկայականի պահանջով: Բուժսպասարկում իրականացնող կազմակերպությունների համար ավելացվել է վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագրի պահանջ: Պայմանագիրը պետք է ներկայացվի ՀՀ առողջապահության նախարարություն՝ գործունեությունը սկսելուց 5 օր առաջ: Արդյունքում նախատեսվում է նաև դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ներդրում: