Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ

Սպորտ

Այսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 2007թ. գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են 14 թիմեր: 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում հաջորդ փուլի ուղեգիրը ապահովեց Երեւանի «Բանանցը»՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով «Դինամոյի» դարպասը:

Գյումրիում «Շիրակը» 2:0 հաշվով առավելության է հասել «Միկա-2»-ի նկատմամբ եւ նույնպես լավ հնարավորություն ստացել հանդես գալ քառորդ եզրափակիչում: Նույն հաշվով «Արարատը» հաղթել է «Փյունիկ-2»-ին:

Վաղը կկայանան 1/8-րդ եզրափակիչի եւս 3 հանդիպումներ. «Գանձասարը» Կապանում կընդունի «Բենտոնիտին», «Կիլիկիան» «Հրազդան» մարզադաշտում՝ «Բանանց-2»-ին, իսկ «Ուլիսը»՝ «Արարատ-2»-ին: