Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռերի գործով հանրային պաշտպանը ապօրինի համարեց դատավորի որոշումը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sasna-1

14.15. Ընդմիջումից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամները բերվեցին դատարան։ Արտուշ Գաբրիելյանը մերժեց Սերգեյ Կյուրեղյանի՝ դատարանին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը։

Արտուշ Գաբրիելյանը հարցրեց Կյուրեղյանին՝ արդյոք համաձա՞յն է, որ իր շահերը դատարանում ներկայացնի Լիանա Գասպարյանը։ Կյուրեղյանը պնդեց, որ մի քանի միջնորդություն էլ ունի ներկայացնելու, առանց այդ անելու հրաժարվեց նիստին ներկա գտնվել։ Սերգեյ Կյուրեղյանին հեռացրին դահլիճից։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը առանց Կյուրեղյանի համաձայնության նրա պաշտպան ներգրավեց Լիանա Գասպարյանին։ Վերջինս դատավորի այս որոշումը անօրինական համարեց, և հայտարարեց, որ պարտադիր է Կյուրեղյանի կարծիքը հաշվի առնել։

Լիանա Գասպարյանի ծառայությունները առաջարկվեց նաև որպես Թորոսյանի պաշտպան։ Վերջինս կարծիք չհայտնեց և հեռացվեց դահլիճից։ Լիանա Գասպարյանը ներգրավվեց որպես Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան։

13.08. Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստը։

«Սասնա ծռեր» խմբի անդամները բերվեցին դատարան։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հարցրեց Սերգեյ Կյուրեղյանին՝ արդյո՞ք ցանկանում է, որ  ներգրավվի հանրային պաշտպան Լիանա Գասպարյանը։

Կյուրեղյանը խոսք խնդրեց ու ասաց. «Ձեզ ինքնաբացարկի միջնորդություն եմ ներկայացնում»։
Բոլորը միացան Կյուրեղյանի միջնորդությանը։
Դատավոր Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։

«Սասնա ծուռը» դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկ հայտնեց