Սպիտակի ոլորանները և Նորավան-Կապան ավտոճանապարհը փակ են կցորդով մեքենաների համար
Աջակցիր «Ա1+»-ինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Սպիտակի ոլորանները և Նորավան-Կապան ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածոտնի մարզում, Բաղրամյանի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Սպիտակի, Թումանյանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Իջևանի և Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։