A
A
Սամվել Կարապետյանը տեղափոխվեց տուն՝ ոստիկանների ուղեկցությամբ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀավաքվածները սկսեցին ծափահարել, երբ Սամվել Կարապետյանին տեղափոխող մեքենան մոտեցավ տանը և սկսեցին վանկարկել «Ազատություն Սամվել Կարապետյանին»:
Կարապետյանը ոստիկանական մեքենայից դուրս եկավ, ձեռքով ողջունեց հավաքվածներին և մտավ տուն։ Քաղաքացիական հագուստով իրավապահները, նրան թևանցուկ անելով, տարան տուն։ Կարապետյանի թիմակիցները նախապես հայտարարել էին, որ նրա հետ հաղորդակցելն արգելված է օրենքով։
Նշենք, որ առավոտից նրա տան մոտ հավաքվել էին նրա աջակիցներն ու համակիրները` «Մեր ձևովի» դրոշներով ու եռագույնով։