ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի կողմից այսօր հրապարակված վարկանիշային աղյուսակում առաջադիմել է 4 աստիճանով եւ այժմ զբաղեցնում է 119-րդ հորիզոնականը: Հայաստանը այս տարի արդեն 2 պաշտոնական հանդիպում է անցկացրել` 2-ում էլ խաղալով ոչ-ոքի: Նախ հայ ֆուտբոլիստները 1:1 հաշվով էին ավարտել Պանամայի հետ մրցավեճը, ապա 0:0 հաշվով Անդորրայի հետ հանդիպումը:
«Եվրո-2008»-ի ընտրական փուլում Հայաստանի առաջիկա մրցակից Լեհաստանը 25-րդ տեղից տեղափոխվել է 23-րդ հորիզոնական: Երկարատեւ ընդմիջումից հետո 1-ին հորիզոնականից նահանջել է Բրազիլիայի հավաքականը, որը այժմ 2-րդն է, իսկ վարկանիշային աղյուսակը գլխավորում են աշխարհի չեմպիոն իտալացիները: Լավագույն եռյակը շարունակում է եզրափակել Արգենտինայի հավաքականը:
Մեծ առաջընթաց է արձանագրել Վրաստանը, որը Թուրքիային 1:0 հաղթելուց հետո այժմ 86-րդ տեղում է: Ադրբեջանը 127-րդ տեղից հայտնվել է 130-րդ հորիզոնականում: