« ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ» էՌՆԵԿՅԱՆԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին«Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության սեփականատերն այսուհետ արգենտինահայ գործարար պարոն Էդուարդո Էռնեկյանն է: Ըստ բանկի տնօրինության հաղորդագրության` պարոն Էռնեկյանի հավաստիացրել է, որ «Կոնվերս բանկ»-ը, կշարունակի իր բնականոն գործունեությունը` առավել կատարելագործելով իր կողմից մատուցվող բանկային ծառայությունների որակը:
Պարոն Էռնեկյանի կողմից վարած ռազմավարական քաղաքականությունն ուղղված է լինելու Հայաստանում բիզնեսի խթանմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, Բանկի հեռանկարային զարգացմանը, նոր տեխնոլոգիաների կիրառմանը:
Ըստ հաղորդագրության` «պարոն Էռնեկյանը կձեռնարկի նաեւ այնպիսի միջոցառումներ, որոնք դրական ազդեցություն կունենան բանկի աշխատակիցների առօրյա կյանքի բարելավմանը»:
«Կոնվերս բանկ» ՓԲԸ ից «Ա1+»-ին տեղեկացրին , որ մեկ շաբաթ հետո տեղի կունենա մամուլիս ասուլիս,որի ժամանակ կներկայացվեն գործարքի մանրամասները: