«Սասնա ծռերի մեկ պահանջը կատարվել է». համակիրները երթով հասան դատարան (տեսանյութ)
Էրեբունու ՊՊԾ գնդի գրավումից գրեթե մեկ տարի անց սկսվում է «Սասնա ծռեր» խմբի 14 հոգու դատավարությունը։ Մինչ Էրեբունու դատարանում այս գործով առաջին նիստի մեկնարկը, խմբավորման համակիրները Ազատության հրապարակից երթով դատարան շարժվեցին։
«Սասնա ծռերի առաջին դատն է, որը խորհրդանշական է, և խորհրդանշական նշանակությունը մենք ուզեցինք նշել երթով՝ վարչախմբին վերստին հիշեցնելու, որ Սասնա ծռերը դրսում ունեն մեծ թվով համախոհներ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը։
Հիմնադիր խորհրդարանի անդամը արդար դատավարության ակնկալիք չունի։ Բայց նրա պնդմամբ՝ դատավարությունները հնարավորություն են ծռերի համար մարդկանց ներկայացնելու գունդը գրավելու նպատակն ու խնդիրները, որոնք փորձեցին լուծել։
[caption id="attachment_1549072" align="alignnone" width="700"]
A protest march in support of 'Sasna Tsrer' members began from Freedom Square heading to the Court of First Instance of Erebuni and Nubarashen Districts took place[/caption]
«Սասնա ծռերի պարագայում արդար դատաստան ակնկալել միամտություն է։ Այնքան ժամանակ, որ այս վարչախումբը բռնազավթել է մեր երկիրը, վերջնական վճիռը լինելու է քաղաքական՝ ըստ վարչախմբի պարագլխի կամայական ցանկությունների»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։
Սասնա ծռերին հաց հասցրած Արթուր Սարգսյանի պաստառով Ազատության հրապարակում է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Նրան հասկանալի չեն Սասնա ծռերին քննադատողների տեսակետները, այն պարագայում, երբ այդ մարդիկ պարզապես դուրս են եկել ամենաթողության դեմ։
[caption id="attachment_1549073" align="alignnone" width="700"]
A protest march in support of 'Sasna Tsrer' members began from Freedom Square heading to the Court of First Instance of Erebuni and Nubarashen Districts took place[/caption]
«Այն դեպքում, երբ խաղաղ ցույցերը հանցագործությունների դեմ ամենացինիկ ձևով ոտնահարվեցին, մասնավորապես՝ Նախախորհրդարանի ցույցերը Փակ շուկայի դիմաց, բանը հասավ նրան, որ քրեական թափթփուկները սպառնացին դանակահարել ցուցարարներին»,- հիշեցնում է Վարդգես Գասպարին։
Սասնա ծռեր խմբավորումը Էրեբունու ՊՊԾ գունդը գրավեց անցած տարվա հուլիսի 17-ի վաղ առավոտյան։ Բացի Սերժ Սարգսյանի հրաժարականի և քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջները, Սասնա ծռերը մեկ այլ պահանջ դրեցին։ Գասպարիի համոզմամբ՝ հասնելով դրա իրականացմանը։
[caption id="attachment_1549074" align="alignnone" width="700"]
A protest march in support of 'Sasna Tsrer' members began from Freedom Square heading to the Court of First Instance of Erebuni and Nubarashen Districts took place[/caption]
«Ամենաշոշափելի բանը հողերի հանձնման գործընթացն էր, որն ինչ որ կերպ հետաձգվեց»։
Սասնա ծռերի համակիրների երթին նաև Արմենակ Կյուրեղյանն էր մասնակցում։ Նա խմբավորման անդամներից Արեգ Կյուրեղյանի հայրն է։ Որդու դատավարությանն շտապող Կյուրեղյանը արդարադատության հույս չունի։
«Դատական համակարգը ոտքից գլուխ կոռուպացված է և պատվեր է կատարում»,- «Ա1+»-ին ասաց նա։
Կյուրեղյանի վստահեցմամբ՝ քաղաքական նշանակության դատավարությունները ընթանում են իրավական տրամաբանությունից դուրս, և հենց դա է վատատեսության հիմքը։ Սասնա ծռերի համակիրները երթով Էրեբունու դատարան հասան, որտեղ սկսվեց խմբավորման 14 անդամների դատավարությունը։
[caption id="attachment_1549075" align="alignnone" width="700"]
A protest march in support of 'Sasna Tsrer' members began from Freedom Square heading to the Court of First Instance of Erebuni and Nubarashen Districts took place[/caption]
[caption id="attachment_1549058" align="alignnone" width="700"]
A protest action in support of 'Sasna Tsrer' members took place in front of the Court of First Instance of Erebuni and Nubarashen Districts[/caption]
[caption id="attachment_1549059" align="alignnone" width="700"]
A protest action in support of 'Sasna Tsrer' members took place in front of the Court of First Instance of Erebuni and Nubarashen Districts[/caption]