Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աննա Ստեփանյանը՝ հանրակրթության վարչության պետ

Պաշտոնական
3b9ae77958fc9e7f73f822ad475e5a5c

Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը: Աննա Ստեփանյանի կենսագրությունը. Ծնվել է Երևանում 04.05.1971թ., 1993թ.-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ.  ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետը, ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ 2016թ. ստացել է մանկավարժական գիտությունների  թեկնածուի գիտական աստիճան Աշխատանքային գործունեությունը. 1993-1996թթ. - մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 77 դպրոցում, 1996-2008թթ. - Ուսումնադաստիարակչական աշխ. գծով տնօրենի տեղակալ, մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 83 դպրոցում 2008թ.ից մինչև 2017թ. հունիսի 7-ը՝ ԵրևանիՍիամանթոյի անվ. թիվ 162 հիմնական դպրոցի տնօրեն, 2015-2016թթ. դասախոսել է ԵՊՄՀ-ում: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է: Ամուսնացած է, ունի 2 դուստր: