ՈՍԿԻՆ` 10000, ԱՐԾԱԹԸ` 100 ԴՐԱՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 10000 դրամ արժողությամբ ոսկե հուշադրամ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 15-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ դարձերեսին` Հայաստանի Հանրապետության «Տիգրան Մեծ» շքանշանը: Շքանշանից ձախ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանի պատկերն է: Շրջանագծով եզրաշուրթի մոտ մակագրված է «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 15 - ԱՄՅԱԿ»:
Հուշադրամը թափանցիկ պատիճով եւ իսկության հավաստագրով տեղադրված է կաշվե տուփում:
Հուշադրամի ուրվագծերի ձեւավորումը կատարել է Հայաստանի նկարիչների միության անդամ Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նաեւ «Աշխարհի նկարիչները» միջազգային ծրագրով թողարկված արծաթե հուշադրամ` նվիրված Հովհաննես Այվազովսկուն:
Սա Հայաստանի Հանրապետության առաջին հուշադրամն է ուղղանկյուն ձեւի: Հուշադրամի անվանական արժեքը 100 դրամ է: Հուշադրամի դիմերեսի եզերված ուղղանկյունում պատկերված է մի դրվագ Այվազովսկու «Փոթորիկ» , իսկ դարձերեսին` «Չեսմենյան ծովամարտ» նկարից: