Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավրով. Հայաստանում տեղակայված ռուսական բազան պատրաստ է պայքարել «Իսլամական պետության» դեմ

Քաղաքականություն
lavrov

«Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորւմը չի պատրաստվում վայր դնել զենքերը: Խմբավորման գրոհայիններն ակտիվորեն գործում են ոչ միայն Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում, այլև ռուսական սահմանների հարևանությամբ»: «Միր  24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, վստահություն հայտնելով, որ Ռուսաստանն անպայման հասնելու է այն բանին, որ ահաբեկչական խմբավորումը հանձնվի: «Այս փուլում այն ակտիվ գործում է Աֆղանստանում, հատկապես այդ երկրի հյուսիսային շրջաններում, որոնք սահմանակից են մեր դաշնակից երկրներին: ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները մշտական պատրաստվածածության մեջ են: Պատրաստված են նաև ռուսական ռազմաբազաները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղզստանում ու Հայաստանում: Քանի դեռ այդ չարիքը ոչնչացված չէ, մեր առաջնահերթությունները մնում են նույնը»,-ասել է Լավրովը: Panorama.am